«Ութերորդ գումարման ԱԺ ընտրություններին չեմ մասնակցել, բայց բազմամյա խորհրդարանական գործունեություն ծավալելու առումով, կարծում եմ ՝ պետք է ունենանք մշակույթ և վերաբերմունք մեր աշխատանքին՝ ներկային և հետագայի տեսլականի մասով։ Այս խորհրդարանական գործունեության ընթացքում իմ կողմից շուրջ 1200 գրություններ և հարցումեր են ուղարկվել, որից 75 տոկոսը դրական լուծումներ են ստացվել։ Ողջ գործունեության ընթացքում միշտ կարևորել եմ հրապարակայնությունը։Ունեցել եմ շուրջ 50 օրենսդրական նախագծեր, հանդիսացել եմ հեղինակ և համահեղինակ տարբեր օրենսդրական նախագծերի և ունեմ այնպիսի օրենսդրական նախագծեր, որոնց դեռևս չեմ հասցրել շրջանառության մեջ դնել, որոնք կհրապարակայնացնեմ և արդեն իսկ, տեսնեմ ըստ նպատակահարմարության, որ պատգամավորի կամ խմբակցության հետ իմ գործունեությունը համագործակցության տեսքով իրականացնեմ, որպեսզի այս նախագծերը չմնան միայն նախագծի տեսքով»,- այս մասին ԱԺ յոթերորդ գումարման նիստի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին համագործակցության համար և ԱԺ ութերորդ գումարման պատգամավորներին մի պատգամ հղեց Հովհաննես Թումանյանի խոսքերով․
«․․․Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար․․․»։