Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու հարևանների միջև բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն, գրում է իրանական Tasnim գործակալությունը:
Երեքշաբթի տարածած հայտարարության մեջ Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շնորհավորել է հայ ժողովրդին և ընտրություններում հաղթողներին արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ:
Ընտրություններում հաղթողներին նա նաև հաջողություն է մաղթել Հայաստանի զարգացմանը, ներքին կայունության հաստատմանն ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերում:
Խաթիբզադեն Թեհրանի համար կարևոր է համարել Երևանի հետ հարաբերությունների խթանումը:
Խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումը կհանգեցնի երկու հարևան երկրների միջև բարեկամական կապերի ընդլայնմանը: