ՌԴ-ը ներկայացնող Արթուր Սարգսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Սկոպյեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությանը ՌԴ-ն ներկայացնող Արթուր Սարգսյանը հռչակվել է չեմպիոն: Հայազգի ըմբիշը հանդես է եկել 97 կգ քաշայինների կարգում: Արթուրը եզրափակիչ գոտեմարտում հաղթել է վրացի Գեորգի Կացանաշվիլիին, իսկ մինչ այդ առավելության է հասել սերբ, ուկրաինացի և հույն ըմբիշների նկատմամբ:

Comments (0)
Add Comment