ԲԸՏՄ աշխատակիցները ձկնորսական ցանցեր են առգրավել

ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն համայնքից դեպի Մասիս քաղաք, ջրբաշխ կայանի մոտ ցանցերով ձկնոսություն կատարելու վերաբերյալ ահազանգի հետքերով, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի և Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառման արդյունքում վերոնշյալ վայրից առգրավվել է ձկնորսական տիրազուրկ 4 ցանց։ Ստուգվել են ձկնորսների համապատասխան թույլտվությունները։ Վերահսկողական միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Comments (0)
Add Comment