Ապրիլի 24-ին չարտոնված երթի համար ձերբակալված Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները ազատ են արձակվել

PolitNews կայքը գրում է.

«Ապրիլի 24-ին չարտոնված երթի համար ձերբակալված Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները ազատ են արձակվել:

Ծնողների դիմումի առաջին իսկ րոպեներից հետո  Ռուսաստանի հայերի միությունը տրամադրեց բոլոր անհրաժեշտ իրավական և բարոյական աջակցությունը:
Ձերբակալվածների ծնողները  մասնակցում էին Ռուսաստանի հայերի միության ամենշաբաթյա տեսակոնֆերանսին, որն անցկացվում էր Ռուսաստանի հայերի միությունում ՝ Արա Աբրահամյանի նախագահությամբ, կոնֆերանսի ժամանակ քննարկվող հարցերին զուգահեռ նաև տղաների ազատ արձակման թեման էր օրակարգում։ Տղաների ազատ արձակման համար Ռուսաստանի հայերի միության կատարած աշխատանքը արժանացավ ծնողների երախտագիտությանը»։

Comments (0)
Add Comment