Մադրիդի «Ռեալի» նախագահ, նորաստեղծ Սուպերլիգայի ղեկավար Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է ֆուտբոլում գլոբալ փոփոխությունների հավանականության մասին: Իսպանացի ֆունկցիոները դեմ չէ, որ ֆուտբոլային խաղերի տևողությունը կրճատվի:
«PlayStation խաղացող պատանիներն ասում են, որ ֆուտբոլային խաղերը շատ երկար են իրենց համար: Կարծում եմ, որ դրա հետ ինչ-որ բան պետք է անել: Եթե երիտասարդությունը խաղերը համարում են շատ երկար, ապա կարելի է մտածել դրանց տևողությունը կրճատելու մասին»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ եվրոպական 12 առաջատար ակումբներ ապրիլի 19-ին պաշտոնապես հայտնել էին ֆուտբոլի Սուպերլիգայի ստեղծման մասին: Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Սպասվում է, որ հիմնադիրներին կմիանան ևս 3 ակումբներ: