«ՇՏԱՊ 0(I) rh- (Առաջին բացասական) արյան կարիք ունենք: Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
«Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ․ Ձեր արյունը ԽԻՍՏ անհրաժեշտ է այս պահին:
Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից մինչև 12։30»,-ասված է հայտարարության մեջ: