ԵԽԽՎ դեգերումներ. պարզաբանում
ԵԽԽՎ-ում այսօր տեղի ունեցած քվեարկության հետ կապված կայքում հասանելի բաց աղբյուրներից պարզվում է, որ
1. իսկապես հայ ռազմագերիների հարցը և Նավալնու հարցը քվեարկվել է առանձին
2. որոշ ռուս պատվիրակներ դեմ են քվեարկել հայ ռազմագերիների բլոկին, այսինքն` current affairs debate-ին, բայց`
3. ռուսները դեմ են քվեարկել, քանի որ ԵԽԽՎ-ն այդ նույն բլոկում ներառել է նաև ակնհայտ հակառուսական հարց, հետևյալ ձևակերպմամբ` «Russian threat to the pursuit of peace in Europe»:
Հիմա հարց`
1. Հայկական պատվիրակությունն ինչո՞ւ մինչ այժմ չի մեկնաբանում, թե ինչը ոնց է տեղի ունեցել
2. Հայկական պատվիրակությունը ո՞նց է բացատրում` ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն նույն բլոկում ներառել հայ ռազմագերիների հարցն ու ակնհայտ հակառուսական հարց, երբ պարզ էր, որ նման հանգամանքը ավելի քան խնդրահարույց է ու ըստ այդմ դատապարտված է այդ քվեարկությունը:
3. Եթե իրոք խնդիրը հայ ռազմագերիներին օգնելն է, ապա ինչու է այդտեղ ներառվում որևէ այլ հարց, երբ ակնհայտ է, որ մարդու իրավունքների տեսանկյունից դրանք բացարձակ համատեղելի հարցեր չեն: Այսինքն` հայ ռազմագերիների հարցը և Եվրոպայում խաղաղության հաստատմանը Ռուսաստանի սպառնալիք լինելը այդ ո՞ր իմաստով են իրար հետ փոխկապակցված, որ պետք էր դնել կողք կողքի:
Եվ վերջապես` ո՞վ է պատասխանատու գերիների հարցը նման փնթի քաղաքական խաղերի թատերաբեմ խցկելու և ձախողելու համար:
Կնյազ Սարոյանի ֆեյսբուքյան էջից