Դուա Լիպան լուսանկարվել է անկեղծ բոդիով ու հիացրել երկրպագուներին

Բրիտանացի հայտնի երգչուհի եւ մոդել Դուա Լիպան անկեղծ կերպարով լուսանկարներ է հրապարակել ու հիացրել երկրպագուներին։ Լուսանկարների շարքը հայտնվել է նրա Instagram-յան էջում։

25-ամյա երգչուհին ժանեկավոր կրծկալ է ընտրել եւ սեւ բոդի, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Նա նաեւ սեւ բարձրակրունկներ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է սեւ զուգագուլպան։

«Այսօր հանդիպում ենք «ԲիԲիՍի» ռադիոյի եթերում»,- հրապարակումը մակագրել է Լիպան։ Աստղի հրապարակումը, որը 2,7 միլիոն լայք է հավաքել, հիացրել է նրա հետեւորդներին։ «Հիասքանչ», «կրակոտ աղջիկ», «ես պաշտում եմ քեզ», «ինչ գեղեցկուհի», «ինչպես կարող էիր այդքան գեղեցիկ ծնվել», «իմ աստղ», «ամենասեքսուալ աղջիկը»,- մեկնաբանել են երկրպագուները։

Մարտին Դուա Լիպան «Գրեմմի» մրցանակաբաշխությանը հանդես է եկել կիսամերկ ու համացանցում քննադատության ենթարկվել։ Երգչուհին կրում էր Versace ապրանքանիշի կիսաթափանցիկ զգեստ, որն առանձնանում էր ոտքի հատվածում կտրվածքով։ Չափազանց անկեղծ հագուստի պատճառով հետեւորդները նրան մերկապարուհի էին անվանել։


Comments (0)
Add Comment