Ռուսաստանը, ի պատասխան Պրահայից 18 ռուս դիվանագետների արտաքսման, Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցների պերսոնա նոն գրատա է հայտարարել: Նրանց կարգադրված է մինչև ապրիլի 19-ի օրվա վերջը լքել ՌԴ-ն, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Վիտեզլավու Պիվոնկեին տեղյակ է պահվել, որ Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցներ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվում։ Նրանք մինչև 2021 թվականի ապրիլի 19-ի օրվա ավարտը պետք է լքեն մեր երկրի տարածքը», – ասված է փաստաթղթում:
Ինչպես հայտնել էինք, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և առաջին փոխվարչապետ Յան Համաչեկը ապրիլի 17-ին հայտնել են Պրահայում ՌԴ դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսման մասին, որոնք, չեխական կողմի վարկածով, ռուսական հատուկ ծառայությունների սպաներ են: Այդ քայլը ձեռնարկվել է 2014 թվականին Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունի իբր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ։ Նրանք, ինչպես պնդում էին քաղաքական գործիչները, մեղսակից են ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցները։
ԱՄՆ-ն աջակցել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին արտաքսելու Չեխիայի որոշմանը։