Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը ներկայացրել է թիմի կազմը Սոֆիայում մայիսի 6-ից 9-ը կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Հայաստանի թիմը Բուլղարիայի մայրաքաղաք կմեկնի 4 ըմբիշով՝ Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):
Սոֆիայի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:
Արթուր Շահինյանը և Դավիթ Օվասապյանը մարտին մասնակցել էին նաև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որտեղ չէին կարողացել նվաճել ուղեգիր:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):