«Улицы разбитых фонарей» սերիալի դերասան Նիկիտա Ստրուկովին Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են մանկապղծության նոր մեղադրանքներից հետո, հայտնում է Telegram-յան «Life Shot» ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
62-ամյա Ստրուկովին կասկածում են եւս երկու տղաների նկամամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար, որոնք հանցագործության պահին 15 եւ 16 տարեկան են եղել։
Մինչ այդ դերասանը չբացակայելու մասին ստորագրություն էր տվել։ 2021թ․-ի սկզբին ոստիկանություն են դիմել 15-ամյա դպրոցականի ծնողները՝ հայատարարելով, որ արտիստը, իր բնակարանում գտնվելով իրենց երեխայի հետ, նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել։ Քրեական գործ էր հարուցվել։
Ավելի վաղ Ստրուկովը, պատասխանելով մանկապղծության մեղադրանքներին, հայտարարել է, որ տղան անձամբ կարող էր իր հետ ֆիզիկական կոնտակի գնալ եւ գրկել նրան։ Ստրուկովը նաեւ հերքել է, թե իրեն կարելի է մեղադրանք առաջադրել դեռահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների համար։ «Նույնիսկ եթե ես ինչ-որ շեղում ունեմ, հավանաբար, գիտակցում եմ, որ երեխաների երբեք ձեռք չեմ տալիս»,- ասել է նա՝ բողոքելով հոգեբանական ուժեղ ճնշումից։
Նիկիտա Ստրուկովը խաղացել է նաեւ «Литейный» սերիալում, «Убойная сила-3» и «Мушкетеры Екатерины» ֆիլմերում։