Կառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ է

Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկում «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած բողոքի երթի մասնակից կանանց:

Մինչ այդ կանանց և ոստիկանների միջև բախում եղավ: Ակցիայի մասնակիցները կարմիր մեխակներ, ձու, ներկ նետեցին կառավարության շենքի ուղղությամբ:

Կառավարության շենքի դիմաց այս պահին լարված իրավիճակ է:

Comments (0)
Add Comment