Երգչուհի Սիլվա Հակոբյանը մայրության եւ գեղեցկության տոնի առիթով դստեր հետ նոր ֆոտաշարք է ներկայացրել։
Կադրերում երգչուհին ու նրա դուստրը՝ Միլան, միանման հագուստ են կրում։ «Սիրելի մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ, շնորհավոր ձեր տոնը։ Միշտ լինեք գնահատված ու սիրված, ու ձեր սրտում թող միշտ գարուն լինի»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան ու դստերը բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Երկու գեղեցկուհի», «քաղցր աղջիկ»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին բաց գույնի հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Հետեւորդները շտապել էին դրական խոսքեր ուղղել դրան. «Սիրուն»։