Իսպանացի 46-ամյա դերասանուհի Պենելոպա Քրուզը, հետեւելով անվտանգության կանոններին, եղել է Մադրիդում նոր ֆիլմի նկարահանման հրապարակում։ Դերասանուհին երկար, մոխրագույն վերարկու էր կրում, կապույտ ջինսե տաբատ, սեւ բոդի եւ շագանակագույն բարձրակրունկներ։
Իսպանացի աստղը վերջերս փոխել է մազերի գույնն ու սանրվածքը, եւ Խավյեր Բարդեմի կնոջը շատ է սազում նոր կերպարը։
Դերասանուհին այժմ զբաղված է սիրելի ռեժիսորի՝ Պեդրո Ալմոդովարի ժապավենում նկարահանումներով, որն էլ հենց բացահայտել է երիտասարդ Պենելոպային նրա կարիերայի սկզբում։ Նոր ֆիլմի մասին առայժմ շատ բան հայտնի չէ, բացի նրանից, որ այն երկու կնոջ պատմություն է ներկայացնում, որոնք ծննդաբերում են նույն օրը։
Աղբյուրը՝ Elle
Լուսանկարները՝ Getty Images, Lagenica Grosby/Backgrid