«Նեպոսեդի» ստուդիայի հիմնադիր Ելենա Փինջոյանի որդին ընկել է երրորդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկ շրջանում: 14-ամյա Կիրիլը տանն էր տատիկի հետ, ով ընկնելու պահին գտնվել է լոգարանում: Պատանին մահացել է:
Ըստ չհաստատված տեղեկատվության՝ տղան կարող էր ընկնել՝ փորձելով տպավորիչ սելֆի անել:
Կիրիլ Պինջոյանը «Նեպոսեդի»-ի հաղորդավարներից մեկն էր: Փիար տնօրենը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ստուդիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված համերգը կարող է չեղարկվել տեղի ունեցած ողբերգության պատճառով: