Ապրիլի 4-ին հայ առաքելական եկեղեցին նշում էր Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Ամբողջ աշխարհի հայկական եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում, իսկ հավատացյալները պարտադիր եկեղեցի են ոգնում։ Մոսկովյան եկեղեցում հավաքվել են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչները, այդ թվում RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, դերասանուհի Լարիսա Գեւորգյանը (Քեոսայան) եւ հումորիստ Եվգենի Պետրոսյանը։ Սիմոնյանն ու Պետրոսյանը պատարագից հետո լուսանկար են հրապարակել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոսի հետ։
«Այսօր հայ ազգը նշում է Զատիկը։ Հրաշալի պատարագ էր, հետո մարդիկ երկար ժամանակ չէին հեռանում, շփվում էին, շնորհավորում էին միմյանց ու վերին օգնություն մաղթում։ Այս լուսանկարում ես պատկերված եմ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ։ Մենք հիշեցինք այն մասին, որ հաճախ ռուսական ու հայկական Զատիկը նշվել է նույն օրը կամ մոտ օրերի։ Իսկ այս տարի հաշվարկներն այնպես ստացվեցին, որ 29 օրվա տարբերություն ստացվեց։ Ռուսաստանում ապրող շատ հայեր Զատիկը երկու անգամ են նշում։
Շնորհավորում եմ բոլոր հայերին եւ բարին ու Աստծո ողորմածություն եմ մաղթում։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Շնորհավորում եմ բոլոր կաթոլիկներին, բոլոր հրեաներին, որոնք եւս նշում են Զատիկը։ Բարին ու խաղաղություն բոլորին»,- իր միկրոբլոգում գրել է Եվգենի Վահանովիչը։