2020-ին թանկարժեք քարերի, մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը Հայաստանից նախորդ տարվա համեմատ նվազել է կիսով չափ, ավելի քան 50%-ով նվազել ներմուծումը, ադամանդագործությունն անկում է ապրել ավելի քան 14%-ով:
Մինչև 2007 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ՀՀ արտահանման կառուցվածքում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը կազմում էին ընդհանուրի մոտ 34%-ը: Այս ցուցանիշը վկայում էր ոսկերչության և ակնագործության բնագավառի հարաբերական զարգացվածության աստիճանի և արդյունավետության մասին:
2020 թվականին Հայաստանում մշակվել է 35.4 մլրդդրամիադամանդ, որընախորդնույնժամանակաշրջանիհամեմատնվազել է 14.3%-ով, ինչը պայմանավորված է եղել արտահանման և ներքին սպառման կրճատմամբ։
2020 թվականին «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի Հայաստանից արտահանումը 2019 թվականի համեմատ նվազել է մոտ 50%-ով: