Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ ապրիլի 5-ին, մերժել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Բեքմեզյանը հայտնեց, որ ԲԴԽ-ի 4 դատավոր-անդամները դեմ են քվեարկել ներկայացրած միջնորդությանը։
Նա ասաց, որ 3 անդամներն ունեն նաեւ հատուկ կարծիք կայացրած որոշման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ վարույթ է հարուցվել դատավոր Պետրոսյանի նկատմամբ, քանի որ, ըստ նախարար Բադասյանի, առկա են կոպիտ անփութությամբ կատարված դատավորի վարքագծի կանոնների խախտումների առերեւույթ հատկանիշներ: