Ուրուգվայցի 44-ամյա հարձակվող Սեբաստյան Աբրեուն պայմանագիր է կնքել Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Սուդ Ամերիկայի» հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Սուդ Ամերիկան» դարձավ Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կարիերայի 31-րդ ակումբը: Աբրեուն անցել է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ ու միացել նոր թիմի մարզումներին: