Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը՝ «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը, «Bumble» հավելվածի համար տեսանյութում խոստովանել է, որ «ամուսնությունը երանություն չէ»։
«Բայց այն կարող է այպիսին դառնալ, եթե աշխատեք դրա վրա»,- հավելել է նա։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը հարցերի ու պատասխանների ընթացքում նշել է, որ իր համար «հարաբերություններում որոշիչ գործոն է դառնում հավատարմությունը։ »