Լոնդոնի բնակիչը ստեղծել է Gucci-ի՝ 1750 ֆունտ ստերլինգ արժողությամբ զգեստի կրկնօրինակն ու զարմացրել օգտարերերին։ Պատմությունը ներկայացրել է Daily Mail-ը։
26-ամյա Թոմ Դեյլիի խոսքով՝ ինքը ձեռագործությամբ սկսել է հետաքրքրվել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ընթացքում։ Նա ինքնուրույն սովորել է գործել հելունով ու սկսել է հագուստ ու դեկորի իրեր պատրաստել։ Դեյլը որոշել է վերստեղծել Gucci իտալական նորաձեւության տան հագուստն իր լավագույն ընկերուհու՝ հաղորդավարուհի եւ բլոգեր Սոֆի Լիի համար։ Նա ստեղծել է զգեստն՝ օգտագործելով թելերի հին պաշարները։
Դեյլին պատրաստի զգեստւ լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Հետեւորդները մեկնաբանություններում գովել են նրա տաղանդը։ «Հիանալի է», «զարմացնում է», «հիանալի աշխատանք, հնարավոր չէ տարբերել բնօրինակից», «ինձ շատ է դուր գալիս», «խոսքեր չունեմ, հիանալի զգեստ է»,- գրել են նրանք։
Ավելի վաղ՝ մարտին, աղջիկը հյուրանոցում փակված էր մնացել ու ձանձրույթից հագուստ էր պատրաստել փաթեթներից։ 25-ամյա Մարնի Հալինը Կանադայից Ավստրալիա էր վերադարձել եւ Սիդնեյի հյուրանոցներից մեկու երկուշաբաթյա պարտադիր կարանտին անցել։ Հյուրանոցում գտնվելու ընթացքում նրա մոտ սննդի բազմաթիվ փաթեթներ են կուտակվել, որոնք նա պատվիրել է համար բերելու նպատակով։ Ավստրալուհին պարզաբանել է, որ ափսոսել է նետել այդքան թուղթն ու որոշել է դրանից զգեստ պատրաստել։