Մահացել է ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակի դափնեկիր Ջեսիկա Ուոլթերը, հայտնում է «ABC News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանուհու դստերը՝ Բրուք Բոումանին։
Դերասանուհին 80 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։
Ջեսիկա Ուոլթերն առավել հաճախ նկարահանվում էր հեռուստասերիալներում։ Նա «Էմմի» մրցանակի է արժանացել «Էմի Պրինտիս» (1974-1975) սերիալում դերի համար։ Դերասանուհին հայտնի է նաեւ այնպիսի հեռուստանախագծերում կատարած դերերի համար, ինչպիսիք են «Arrested Development» (2003-2019) սիթքոմը, «Սան Ֆրանցիսկոյի փողոցները» կրիմինալ սերիալը (1972-1977) եւ «Որսորդ Ջոնը» դրամատիկ սերիալը (1979-1986)։
Դերասանուհին նաեւ նկարահանվել է Քլինթ Իսթվուդի «Նվագիր ինձ համար մահվանից առաջ» ռեժիսորական դեբյուտում (1971): Բացի այդ՝ նա խաղացել է «Գրան պրի» ֆիլմում (1966)։ Այս երկու աշխատանքների համար Ուոլթերն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։