Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիլեյանը որդու մասնակցությամբ հոլովակ է հրապարակել։
Ինստագրամում հրապարակված կադրերում պատկերված է Արփիի եւ երգիչ Միհրան Ծառուկյանի որդին՝ Ռոբերտը։ Աստղային զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2020թ․-ի հուլիսի 4-ին։ «Իմ կյանք»,- մեկնաբանություններում գրել է Արփին, իսկ հետեւորդները փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ պիջակ էր կրում։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ վզնոցները։ Հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել դրան։