2020 թվականի կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում ՊԵԿ-ը ստացել է 6,8 մլրդ դրամի պարգևավճար

«Անդրադարձ կատարելով պարոն գաբրիելյանի կողմից, իմ կարծիքով միտումնավոր հնչեցված թվերին, քանի որ մենք բոլորս էլ գիտենք շատ թեժ քննարկում են պարբերաբար տեղի ունենում պարգևավճարների հետ կապված, ես կուզեի ուղղակի պաշտոնական հարցումների արդյունքում դուրս բերված չոր թվեր հնչեցնել։

2020 թվականին Պետական եկամուտների կոմիտեն 6,8 մլրդ դրամի պարգևավճար է ստացել,սա 2020 թվականի կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում։ 2020թվականին պարգևատրվել են մոտ 496 մլն ՀՀ դրամով, նույն թվականի նոյեմբերին 474 մլն դրամով, և դեկտեմբեր ամսին մոտ 1,3 մլրդ դրամով։ Սա իշխանության կողմից իր աշխատակիցներին, ըստ երևույթին հատկացրած պարգևատրումային ֆոնդը։Վարչապետի աշխատակազմը 2020 թվականի ընթացքում 441 մլն դրամ պարգևավճար է հատկացրել իր աշխատակիցներին։ Ֆինանսների նախարարությունը պատերազմի ամենաթեժօրերին ևս զերծ չի մնացել ինքն իրեն պարգևատելուց, մոտ 73 մլն դրամով»,- ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ անդրադառնալով պարգևավճարներին նշեց ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը։

Սակայն, մինչև այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն պատասխանելով Արման Աբովյանի ելույթին կրկին պարգևատրումների հետ կապված, նշեց, որ վերջին պատգևատրումը եղել է 2020 թվականի փետրվարին,սակայն դրանք ամբողջությամբ ուղղվել են կորոնավիրուսի հետևանքով դրամահավաքին և Հայաստան համահայկական հիմնադրամին։

Comments (0)
Add Comment