Աշխատանքային այցով իմ գործընկեր Դավիթ Մելքումյանի հետ գտնվում ենք Մոսկվայում: Այցի շրջանակներում այսօր արդյունավետ հանդիպում ենք ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, քննարկել ենք Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համահայկական ներուժի կենտրոնացման և համակարգված օգտագործման խնդիրները: Մասնավորապես՝ քննարկել են ՌՀՄ միջոցներով Արցախի տարածքում 200 բնակելի տան կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա որոշակիորեն լուծելու ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված ԱՀ տարածքներից տեղահանված մեր բնակչության բնակարանային ապահովության հարցը:Տեղեկացնում եմ նաև, որ Ռուսաստանի հայերի միության հրավերով մասնակցել ենք «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը: Միջազգային պայմանագրեր: Պատմական զուգահեռներ» խորագրով միջազգային համաժողովին, տարածաշրջանում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքեր ենք փոխանակել հայկական և ռուսական հասարակական-քաղաքական կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ: