Լա Լիգայում կրկնել են լեգենդար Անդոնի Սուբիսարետայի ցուցանիշը

Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Ինիակի Ուիլյամսը, մասնակցելով Վիգոյի «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպմանը (0:0), գրանցել է տպավորիչ ցուցանիշ, հայտնում է Squawka-ն:

26-ամյա ֆուտբոլիստը 184-րդ անընդմեջ հանդիպումն է անցկացրել Լա Լիգայում: Այդ ցուցանիշով նա հավասարվել է կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար դարպասապահ Անդոնի Սուբիսարետային, որի հետ բաժանում է 3-րդ տեղը: Նախորդ անգամ Ինիակի Ուիլյամսն Իսպանիայի առաջնության հանդիպում բաց թողել է 2016 թվականի ապրիլին:

Լա Լիգայում այդ ցուցանիշով ռեկորդակիր է «Ռեալ Սոսյեդադի» նախկին խաղացող Խուան Անտոնիո Լարանյագան, որը մասնակցել է 202 խաղերի անընդմեջ:

Comments (0)
Add Comment