Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 818 նոր դեպք. մահացել է 5 մարդ

Հայաստանում մարտի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 818 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 177104 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 765879 վերջին մեկ օրում` 3934 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 7308 պացիենտ. մեկ օրում ավելացել է 536-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 165718 անձ` վերջին մեկ օրում 277 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3243 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 835 է:

Comments (0)
Add Comment