Վանաձորի «Լոռիի» 2 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքականներ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Տիմուր Ռուդոսսելսկին Ղազախստանի ազգային հավաքականի կազմում կպաստրաստվի Ֆրանսիայի և Ուկրաինայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:
Ջիմի Բենդ Ալեքսիսը հրավիրվել է Հայիթիի օլիմպիական հավաքական, որը Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլում մրցելու է Սալվադորի, Հոնդուրասի եւ Կանադայի հավաքականների հետ:
«Ալաշկերտի» կիսապաշտպան Վանգու Բատիստա Գոմեն հրավիրվել է Նամիբիայի ազգային հավաքական` նախապատրաստվելու Չադի և Գվինեայի թիմերի հետ հանդիպումներին: