Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն անցնելու են երկրպագուների ներկայությամբ:
Սակայն, ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, կորոնավիրուսի սահմանափակումներից ելնելով՝ առայժմ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տարողության 30 %-ի չափով երկրպագու:
Տնային առաջիկա հանդիպումները կկայանան մարտի 28-ին Իսլանդիայի դեմ, երեք օր անց՝ Ռումինիայի:
Իսկ ԱԱ-2022 ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը սկսելու է մարտի 25-ին՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնին:
Աղբյուր՝ Sport.mediamax.am