Մադրիդի «Աթլետիկոն» արձագանքել է «Ռեալի» դժգոհությանը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման մրցավարության վերաբերյալ:
«Նրանք քննադատում են նույնիսկ ճիշտ որոշումները: Ոմանք պարզապես սովոր են, որ նրանց ուղղությամբ անցնող քամի է փչում»,- նշված է Իսպանիայի առաջնության առաջատարի թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ «Աթլետիկո» — «Ռեալ» խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Հանդիպման ընթացքում մրցավարն «Աթլետիկոյի» դարպասին 11 մետրանոց չէր նշանակել, երբ գնդակը դիպել էր տանտերերի խաղացողի ձեռքին:
«Աթլետիկոն» 25 խաղում վաստակել է 59 միավոր և 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից» (26 խաղ)։ «Ռեալը» (26 խաղ) 54 միավորով երրորդն է։