Դերասան Ալեք Բոլդուինի կինը՝ Հիլարիան, սոցիալական ցանցերում հայտարարել է, որ իրենց ընտանիքը համալրվել է։ Նորությունն անակնկալ է եղել հետեւորդների համար, քանի որ նրանց կրտսեր որդին՝ Էդուարդոն, լույս աշխարհ է եկել վերջերս՝ 2020թ․-ի սեպտեմբերին։
Զույգը չի բացահայտել փոքրիկի անունն ու սեռը, ինչպես նաեւ չի նշել՝ արդյոք օգտվել է փոխնակ մոր ծառայություններից։ Հիմա նրանք մեծացնում են եւս հինգ երեխաներին՝ որդիներ Ռոմեոյին, Լեոնարդոյին, Ռաֆայելին եւ Էդուարդոյին, ինչպես նաեւ դստերը՝ Կարմենին։