Կրեմլը գոհ է Երևանից արված հայտարարություններից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերի» վերաբերյալ, РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնված է», – ասել է Պեսկովը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: