Կիևում ավարտված ըմբշամարտի միջազգային մրցաշարի վերջին մրցումային օրը հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ: Բրոնզե մեդալի համար պայքարում հաղթանակներ ե տարել հունահռոմեական ոճի ըմբիշ 60կգ քաշային Գևորգ Ղարիբյանը և ազատ ոճային, 92 կգ քաշային ըմբիշ Հովհաննես Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հավաքականը ուներ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ, որոնք նվաճել էին համապատասխանաբար Մալխաս Ամոյանը, Կարապետ Չալյանը և Հրաչյա Պողոսյանը: