Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են ՀՀ դատախազություն։ Այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ ուղերձ ունեն հղելու Դատախազությանը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները երթի ընթացքում կանգ են առնում տարբեր նախարարությունների մոտ եւ ուղերձներ հղում։
Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպելու են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Նրանք պահանջում են, որ նախագահը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։