ԲԿՄԱ-ն խփեց 7 գոլ, ներկա էր նաև Խոակին Կապառոսը

Ձմեռային ընդմիջումից հետո վերսկսված ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրից հետաձգված խաղում առաջատար ԲԿՄԱ-ն սեփական խաղադաշտում 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտու-2»-ի դարպասը:

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձան Ժիրայր Շաղոյանը և Նարեկ Ալավերդյանը:

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացված հանդիպմանը հետևում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Այս հաղթանակից հետո Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը վաստակեց 33 միավոր՝ 12-րդ խաղում տանելով 11-րդ հաղթանակը: «Ուրարտու-2»-ը (13 խաղ) 23 միավորով 5-րդն է: Երկրորդ տեղում է «Սևանը» (14 խաղ, 29 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Վեստ Արմենիան» (13 խաղ, 28 միավոր):

Comments (0)
Add Comment