Օլգա Բուզովայի նախկին սիրելին՝ Դավիթ Մանուկյանը, գտնվում է GMTClinic-ում՝ anti-age բժշկության բազմապրոֆիլ կենտրոնում։ Ամենայն հավանականությամբ բլոգերն այնքան էլ գոհ չէր կազմվածքից, իսկ «Պարեր աստղերի հետ» նախագծին մասնակցության ընթացքում նիհարելու երազանքը չի իրականացել։
«Հիմա Դավան գտնվում է երկրորդ հարկի առաջին հիվանդասենյակում։ Երեկ նրան այցելել են մայրը, ընկերներն ու ինչ-որ աղջիկ»,- նշել է կլինիկայի այցելուն, ուր գտնվում է 27-ամյա ռեփերը։
Նա նաեւ նկատել է, որ բլոգերին վիրահատել է Տիմուր Հայդարովը՝ լիպոմոդելավորման մասնագետ։