Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կարմիր հագուստ է կրում։ Իննան հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց եւ մատանիներ։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել. «Յուրահատուկ», «ինչքան նուրբ»։
Ավելի վաղ NEWS. am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում փորձել ենք պարզել Իննայի մասին մի քանի հետաքրքիր մանրամասներ, որոնք կհետաքրքրեն դերասանուհու հետեւորդներին: