«Արարատ-Արմենիայի» հարձակվողը կարող է դարձյալ խաղալ Վարդան Մինասյանի գլխավորությամբ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն կարող է տեղափոխվել ղազախական «Տարազ»: Այդ մասին Vesti.kz-ի թղթակցին հայտնել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 8 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 325 հազար եվրո:

Հիշեցնենք, որ վերջերս «Տարազը» գլխավորել էր Հայաստանի ազգային հավաքականի, Երևանի «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Օտուբանջոն Մինասյանի գլխավորությամբ խաղացել է «Արարատ-Արմենիայում»:

Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տարազը» 20 տուրերում հավաքել է 23 միավոր և գրավել 8-րդ տեղը:

Comments (0)
Add Comment