Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ այցելել է Արքայական ակումբի մարզաբազա:
73-ամյա ֆունկցիոները հանդիպել է ֆուտբոլիստների ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆլորենտինո Պերեսը նոր է ապաքինվել է կորոնավիրուսային հիվանդությունից և թիմի հետ չի մեկնի Բերգամո, որտեղ փետրվարի 24-ին «Ռեալը» կխաղա «Ատալանտայի» հետ: Մադրիդյան թիմն արդեն ուղևորվել է Իտալիա: