Տարբեր ժամանակահատվածներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հույս է եղել: Բոլորին, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին թվում էր, որ կողմերը մոտ են համաձայնության եւ բանակցությունների ճանապարհով հարցի լուծման: Այս մասին փետրվարի 23-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Նրա խոսքով՝ մեղքը ո՛չ Հայաստանինն է, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինը: ԱԳՆ ղեկավարի հավաստիացմամբ՝ Կազանում բանակցությունների ժամանակ Ադրբեջանը հանդես է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայում է այն մասին, որ Բաքուն պատրաստ չէր հարցը խաղաղ ճանապարհով լուծելուն եւ ակտիվորեն պատերազմի էր պատրաստվում: