Քիչ առաջ Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել համար 1 միջնակարգ դպրոցի դիմաց, որտեղ տեղի էր ունենում հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Արցախի դպրոցների տնօրենների միջև՝ Արցախի ԿԳՄՍ նախարարի ներկայությամբ:
Վերոնշյալ ակցիայի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը:
«Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով նժդեհյան գաղափարախոսությունը համարում է ֆաշիստական:
Երիտասարդները պահանջում էին պարզաբանում Ժաննա Անդրեասյանից, սակայն նա հանդիպումից անմիջապես հետո նա նստեց ավտոմեքենան և հրաժարվեց դուրս գալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարն էլ հայտարարեց երիտասարդներին, թե վերջիններս ոչ կառուցողական են տրամադրված»,- լուսանկարներին կից գրել է Ղահրամանյանը:
Լուսանկարներում երեւում է, որ ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են հետեւյալ գրռումներով պաստառներ. «Առանց Ժաննա կրթություն», «Արցախում տեղ չունես», «Բոլորս Նժդեհ ենք», «Նժդեհյան ոգին ապրում է մեր մեջ»: