«Time» ամսագիրը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը։ Թոփ 100-ում ներառված են հայտնի արտիստներ, ակտիվիստներ ու երաժշիտներ։ Բեմի աստղերի շարքում ցանկը գլխավորել է Դուա Լիպան, հայտնում է «Իզվեստիա»-ն։
Երգչուհին նկարահանվել է պարբերականի շապիկի համար։ Ավանդաբար ցանկի մասնակիցների համար էսսե են գրում նրանց հայտնի գործընկերները։ Դուա Լիպային բնութագրող նկարագրությունը գրել է Քայլի Մինոուգը։ Արտիստը երիտասարդ երգչուհուն «փոփ հսկա» է անվանել։
«Նրա ձեռքբերումներն առավել նշանակալի են դառնում, երբ հասկանում ես, որ նա 25 տարեկան է։ Նա բարի է, լավը, խելացի։ Նա իսկական փոփ հսկա է։ Եվ ես, ինչպես եւ միլիոնավոր այլ մարդիկ Դուա Լիպայից անհամբերությամբ ավելին ենք սպասում»,- հայտարարել է Մինոուգը։
Բացի Դուա Լիպայից՝ ամսագրի խմբագիրները ցանկանում ներառել են Անա դե Արմասին, Ջոն Դեւիդ Վաշինգթոնին, Ֆլորենս Պյուին եւ այլոց։