Վուդի Ալենի նախկին կինը վախեցել է ռեժիսորից նրա մանկապղծության մասին սերիալից հետո

Ամերիկացի դերասանուհի Միա Ֆերոուն, որը Վուդի Ալենի նախկին կինն է, խոստովանել է, որ վախենում է ռեժիսորից, հայտնում է People-ը։

Դերասանուհին կինեմատոգրաֆիստի վրեժից վախեցել է, երբ նկարահանվել է «Ալենն ընդդեմ Ֆերոուի» վավերագրական մինի-սերիալում, որում Ալենին մեղադրում են մանկապղծության համար։ Նոր շոուն HBO-ով կթողարկվի փետրվարի 21-ին։

«Մարդը, որը հավատարմություն չի պահպանում, կանի, ինչ հնարավոր է։ Մարդ, որը կարող է անել ինչ ասես. ահա, թե ումից է հարկավոր վախենալ»,- հայտարարել է Ֆերոուն։ Նա հավելել է, որ նոր նախագծի պրեմիերայից հետո նախկին ամուսինը «ամեն ինչի կդիմի, միայն թե փրկվի այն քաոսից, որը ստեղծել է»։

Վուդի Ալենը եւ Միա Ֆերոուն ամուսնացած են եղել 1980-1992թթ․, նրանք որդի ունեն՝ Ռոնան Ֆերոուն։ 1997թ․-ին ռեժիսորն ամուսնացել է իր որդեգիր դստեր՝ Սուն-ի Պրեւենի հետ։ Ավելի ուշ կինեմատոգրաֆիստի մյուս որդեգիր դուստրը՝ Դիլան Ֆերոուն, նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների համար։ Նրա խոսքով՝ ռեժիսորն իրեն ձեղնահարկ է տարել, երբ ինքը յոթ տարեկան է եղել եւ սկսել է դիպել ինտիմ հատվածներին։

Comments (0)
Add Comment