Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» մրցակցի խաղահրապարակում 112:104 հաշվով հաղթել է «Մինեսոտային»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Լեբրոն Ջեյմսը, որը «Լեյքերսի» կազմում վաստակել է 30 միավոր:
Սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչի 43 միավորները չեն օգնել «Դենվերին», որը հյուրընկալվելիս պարտվել է «Բոստոնին»՝ 99:112:
Ջեյմս Հարդենի 38 միավորների օգնությամբ «Բրուքլինը» 128:124 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ֆինիքսի» նկատմամբ:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Բոստոն»— «Դենվեր»՝ 112:99 (30:26, 29:28, 27:21, 26:24)
«Մեմֆիս» — «Նոր Օրլեան»՝ 113:144 (32:29, 26:34, 23:38, 32:43)
«Օկլահոմա» — «Պորտլենդ»՝104:115 (21:34, 29:30, 29:29, 25:22)
«Մինեսոտա» — «Լեյքերս»՝104:112 (27:30, 29:27, 28:29, 20:26)
«Միլուոկի» — «Տորոնտո»՝113:124 (33:33, 31:31, 27:30, 22:30)
«Ֆինիքս» — «Բրուքլին»՝124:128 (33:22, 42:32, 25:34, 24:40)