Կոտդիվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յոլեն հեռացել է Երևանի «Փյունիկից»։ 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Յոլեն 2020թ. օգոստոսին էր միացել «Փյունիկին», որի կազմում մասնակցել է 12 խաղի։
«Փյունիկից» հեռացել է նաև 22-ամյա պաշտպան Էդմոն Մովսիսյանը, որը կարիերան կշարունակի «Վեստ Արմենիայում»: Մովսիսյանը «Փյունիկի» սան է։ Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Սևանում»։
Երևանի «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վահե Մուրադյանի և Ռոբերտ Մարությանի հետ։ Մարությանն «Արարատի» կազմը համալրել էր 2019 թվականին, իսկ Մուրադյանը՝ 2020-ին։
Հայաստանի առաջին խմբի առաջատար «Սևանը» հայտնել է նոր համալրումների մասին: Ակումբը պայմանագիր է կնքել «Լոռիի» նախկին կիսապաշտպան Ռոբերտ Մինասյանի, «Փյունիկի» ու «Արցախի» նախկին խաղացող Հովհաննես Պողոսյանի ու «Արարատից» հեռացած Վահե Մուրադյանի հետ: «Սևանի» 3 նորեկներն էլ 23 տարեկան են: