Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը նախախաղային ասուլիսում խոսել է Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման մասին:
«Մեծ խանդավառությամբ ենք մոտենում այս խաղին: Ամենասկզբից հասկանում էինք, որ մեզ սպասվում է շատ դժվար դիմակայություն: ՊՍԺ-ն ունի ուժեղ թիմ: Կարծում եմ՝ կստացվի հետաքրքիր դիմակայություն: «Բարսելոնան» զգալիորեն ավելացրել է վերջին ամիսներին, իսկ ՊՍԺ-ն լավ ընթացքի մեջ է: Մեզ սպասվում են 2 դիտարժան հանդիպումներ:
Մեսին աշխարհի լավագույն խաղացողն է: Մեզ անհրաժեշտ է, որ այս խաղում նա լինի լավագույն մարզավիճակում: Ինչ վերաբերում է Նեյմարի ու Դի Մարիայի բացակայությանը, ապա ցանկացած թիմի համար կարևոր է, որ պատրաստ լինեն բոլոր խաղացողները: Օրինակ՝ մեզ չեն կարողանա օգնել Ֆելիպե Կոուտինյոն, Անսու Ֆատին, Սերխի Ռոբերտոն ու Ռոնալդ Արաուխոն: Յուրաքանչյուր թիմ ունի ուժեղ և թույլ կողմեր: Հուսով եմ՝ այս խաղում մենք կօգտագործենք դրանք»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — ՊՍԺ հանդիպումը կանցկացվի փետրվարի 16-ին և կսկսվի Երևանի ժամանակով կսեգիշերին: Պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա մարտի 10-ին։