Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը ռեպ կատարման միջոցով ներկայացրել է իմ մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին։
«Տեքստը գրել եմ Մոցարտի Ռեքվիեմի երաժշտության վրա։ Օգտագործել եմ տողեր Վահան Տերյանի եւ Կոստան Զարյանի բանաստեղծություններից։
Հոլովակի ռեժիսորը Էդվարդ Համբարձումյանն է, երաժշտական ձեւավորողը՝ Սամվել Հովհաննիսյանը։
Երգը նվիրվում է մեր հերոս զինվորներին․․․»,- աշխատանքը ներկայացնելով՝ գրել է Պետրոսյանը։