Champions Chess Tour-ի շրջանակներում ընթացող Opera Euro Rapid մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 10 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր։ Արոնյանը 10-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ։
Արոնյանի հետ 5,5 միավոր ունեն նաև Մաքսիմ-Վաշիե Լագրավն ու Թեյմուր Ռաջաբովը։ 10 տուրից հետո առաջատարը՝ 7 միավորով, Մագնուս Կառլսենն է: Նրան հաջորդում են Անիշ Գիրին ու Ուեսլի Սոն՝ 6,5-ական միավորով։ 6 միավոր ունի Յան Նեպոմնյաշչին։