ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմաոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։
«2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20․000 դրամով։
Նման որոշումը հնարավոր է դարձել՝
✅Ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման շնորհիվ
✅Ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում գոյացած միջոցների և սեփական եկամուտների ավելացման շնորհիվ
✅«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարության ճիշտ կառավարման և ջանքերի շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպման և վերահսկողություն սահմանելու արդյունքում
Բազմիցս եմ նշել, որ անտառային ոլորտում նախատեսված շրջադարձային բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և գրագետ անտառկառավարման նոր մոդելի կայացումն ու զարգացումն է»,- գրել է նախարարը։